Netflix հոսքային ծառայությունը հայտնել է 10 տարվա ընթացքում առաջին անգամ հազարավոր օգտատերեր կորցնելու մասին։ Այս մասին ընկերության ներկայացուցիչները հայտնել են իրենց ֆինանսական հաշվետվության մեջ։
Մասնավորապես, Netflix-ը հայտնել է, որ 2022 թվականի առաջին եռամսյակում կորցրել է 200 հազար բաժանորդ՝ շուկայում գնաճի և մրցակցության պատճառով, ևս 700 000 բաժանորդ՝ ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո ռուսական շուկայից դուրս գալու պատճառով։
Ըստ վերլուծաբանների՝ հոսքային ծառայությունը հաջորդ եռամսյակում կարող է կորցնել ևս 2 միլիոն օգտատեր։
Վերջին անգամ Netflix-ի բաժանորդների թիվը նվազել էր 2011 թվականին։
Հաշվետվության հրապարակումից հետո մեկ ժամվա ընթացքում ընկերության բաժնետոմսերի արժեքը նվազել է 27%-ով և գրեթե վերադարձել 2017 թվականի դեկտեմբերի մակարդակին։