Ճապոնիայում 15 ամսվա ընթացքում առաջին 14 ժամում կորոնավիրուսից գեթ մեկ մահվան դեպք չի գրանցվել։
Այս մասին տեղեկանում ենք միջազգային ԶԼՄ-ներից։
Նշվում է, որ Ճապոնիայում առնվազն առաջին դեղաչափ է ստացել բնակչության 77,8 տոկոսը, իսկ ամբողջական պատվաստում ստացել է 73,1 տոկոսը։
Փաստացի, Ճապոնիան հերթական երկիրն է, որտեղ պատվաստումների մակարդակը բարձր է, ըստ այդմ՝ ցածր է քովիդից մահացությունների քանակը։
Նշենք, որ վերջին օրվա ընթացքում այս երկրում արձանագրվել է կորոնավիրուսի 126 նոր դեպք։
Երկրի բնակչությունը կազմում է 126 միլիոն մարդ։