fbpx
Ժամանց

Ստեղծվել է առաջին տրանսգենդեր Բարբի տիկնիկը

Ամերիկյան Mattel խաղալիքների ընկերությունը ստեղծել է առաջին տրանսգենդեր «Բարբի» տիկնիկը։ Այս մասին հայտնել է ABC հեռուստաալիքը՝ նշելով, որ տիկնիկը ԼԳԲՏ ակտիվիստ Լավերն Քոքսի կերպարանքով է։

Նշվում է, որ Mattel-ի դիզայներները ձգտել են հասնել տիկնիկի առավելագույն նմանությանը դերասանուհու հետ, որն ակտիվորեն մասնակցել է արտադրության բոլոր փուլերին։

«Չեմ համբերում հասնել այն օրվան, երբ երկրպագուները կգտնեն այս տիկնիկը խանութների դարակներում, և տրանսգենդեր կերպարով «Բարբի»-ն կհամալրի իրենց հավաքածուները: Հուսով եմ, որ իմ տիկնիկին նայելուց հետո մարդիկ նույնպես կսկսեն մեծ բաների մասին երազել, ինչպես ես եմ արել իմ կարիերան կառուցելիս»,- ասել է Լավերն Քոքսը՝ ընդգծելով, որ սեփական տիկնիկի հայտնվելը «երազանք և պատիվ է իր համար»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ