fbpx
Քաղաքականություն

ԲՀԿ առաջնորդը ներողություն է խնդրել մարդկանցից

ԲՀԿ առաջնորդը ներողություն է խնդրել այն մարդկանցից, որոնց այս օրերին չի կարողացել օգնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն Աշտարակում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է, որ իրեն շատ մարդիկ են մոտենում օգնության համար։ «Մարդիկ հարցերով խնդրում են, սրտիցս արյուն է գնում, որ անմիջապես լուծում տամ, բայց, գիտեմ՝ վաղը-մյուս օրը պետք է ասեն՝ Ծառուկյանը ընտրակաշառք տվեց, որ ձայն տան», – ասել է Գագիկ Ծառուկյանը, հայտնում է Aysor.am-ը։ Նա նշել է, թե ինքը ոչ մեկին չի ասում, որ իրեն ձայն տան։«Ում հավատում է, ում վստահում է ժողովուրդը, նրան էլ թող ձայն տա։ Ես ինչ արել եմ, ավելի շատ եմ անելու», – ասել է նա։ ԲՀԿ առաջնորդը ներողություն է խնդրել այն մարդկանցից, որոնց այս օրերին չի կարողացել օգնել։ «Ժողովուրդը ներող կլինի, խնդրեմ, դիմեք, ասեք, ընտրություններից հետո անպայման կկարգավորենք», – նշել է Գագիկ Ծառուկյանը։

Նա ժողովրդին կոչ է արել հույսով ու հավատով լինել։ «Մարդը, որ կոտրվեց, ապագա չկա, ամեն ինչ լավ է լինելու», – վստահեցրել է Գագիկ Ծառուկյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ