Հիմնանորոգվում են Արալեզ համայնքի Պարույր Սևակ, Շահումյան և Շիրազ փողոցները, ընդհանուր շուրջ 590 մետր երկարությամբ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արարատի մարզպետարանի Facebook-ի պաշտոնական էջից։
Սա տեղի է ունենում համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով։
Նշվում է, որ ծրագրի ընդհանուր բյուջեն 28 միլիոն 800 հազար դրամ է։ Դրա 30 տոկոսը տրամադրում է Կառավարությունը, իսկ մնացած 70 տոկոսը՝ համայնքը։
Ըստ աղբյուրի՝ աշխատանքներն այս պահին արդեն ավարտական փուլում են։




