Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին․ կան տուժածներ

Ամենադիտվածներ

Վթար Վ․ Սարգսյան ռազմական համալսարանի մոտ․ կան տուժածներ

Հուլիսի 24-ին, ժամը 02:14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են «Volkswagen Golf» և «VAZ-2107» մակնիշների ավտոմեքենաները, առկա է գազի արտահոսք, ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 29-րդ կմ-ին բախվել են «Volkswagen Golf» (վարորդ՝ Ջ․ Ա․, ծնված 1982 թ.) և «VAZ-2107» (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1977 թ.) մակնիշների ավտոմեքենաները. գազի արտահոսք չկա։

Ըստ աղբյուրի՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա․ Պ․-ն (ծնված 1999 թ.) և Շ․ Մ․-ն (ծնված 1993 թ.) հոսպիտալացվել են Չարենցավան քաղաքի ԲԿ, այնուհետև՝ տեղափոխվել «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Նշվում է նաև, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը, «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով փակվել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();