fbpx
Մշակույթ

Առանցքային կերպարներից մեկը կվերակենդանանա «Գահերի խաղի» վերջին սեզոնի ընթացքում

Ամերիկյան լրագրողների պնդմամբ՝ «Գահերի խաղ» բրիտանական սերիալի շատ սպասված վերջին սեզոնի ընթացքում վերակենդանանալու է գլխավոր կերպարներից մեկը, ենթադրաբար՝ լորդ Պետիր Բեյլիշը, որին սերիալի մյուս հերոսները նաև անվանում են «Ճկույթ»: Այս մասին հայտնում է life.ru-ն:

Համաշխարհային ճանաչում ունեցող սերիալի սիրահարների համայնքում կարծիք կա, որ Բեյլիշը երբեք էլ չի մահացել՝ չնայած նրան, որ սերիալի նախորդ սեզոնի ընթացքում նրան մահապատժի են ենթարկել: Ըստ այդ ենթադրությունների՝ Բեյլիշը այս ընթացքում շարունակել է ընդհատակից կառավարել մյուս հերոսներին իր վերջնական նպատակին՝ Երկաթյա գահին հասնելու համար:

Հիշեցնենք, որ սպասվող սեզոնը վերջինն է լինելու: Դրա առաջին մասը դուրս է գալու ապրիլի 14-ին:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ