Տեղեկացնում ենք, որ անվանի հայ ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը այսուհետ կզբաղեցնի «Ուրարտու» ՖԱ-ի զարգացման գծով փոխտնօրենի պաշտոնը։
Հաջողություն և բեղմնավոր աշխատանք ենք մաղթում պարոն Անդրեասյանին մեր ակումբում։
Գրում է «Ուրարտուի» պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Արկադի Անդրեասյանը «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստներից է։ Նա երկար ժամանակ զբաղվել է նաև մարզչական գործունեությամբ։ Անդրեասյանը գլխավորել է «Կոտայք», «Զվարթնոց», «Միկա» ակումբները, ինչպես նաև աշխատել է «Արարատում», որտեղից հեռացել է 2018 թվականին։