Գերլարված պայքար ու ցավալի պարտություն (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ամենադիտվածներ

Այսօր՝ օգոստոսի 29-ին, Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆ փուլի շրջանակներում տեղի ունեցավ «Դյուդելանժ» – «Արարատ-Արմենիա» պատասխան հանդիպումը։

Հանդիպման 24-րդ րոպեին հաշիվը բացեց հայկական ակումբի հարձակվող Մայլսոն Լիման: Երկրորդ խաղակեսում 11 մետրանոց հարվածից Դանել Սինանին հավասարեցրեց խաղի հաշիվը: Խաղի 72-րդ րոպեին հակառակորդ թիմից Մարիո Փոկարը հաշիվը դարձրեց 2-1:

Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Լրացուցիչ ժամանակում նույնպես թիմերից ոչ մեկին չհաջողվեց հաջողության հասնել:

Հանդիպումն ավարտվեց 11 մետրանոց հարվածաշարով, որի արդյունքում «Դյուդելանժի» ֆուտբոլիստներին հաջողվեց հաղթանակ կորզել: Պարտվելով լյուքսեմբուրգյան ակումբին՝ «Արարատ-Արմենիան» լքեց Եվրոպա Լիգան:

Ամենաթարմ