Ժամանց

Հեռակառավարման վահանակը տղամարդու մահվան պատճառ է դարձել

Մեծ Բրիտանիայի բնակչուհի Նիկոլա Թաունսենդն իր 78-ամյա հորը սպանել է հեռուստացույցի հեռակառավարման վահանակով, հաղորդում է The Mirror-ը:

Հաղորդվում է, որ կինը բարկության պահին հեռուստացույցի հեռակառավարման վահանակը նետել է հոր վրա՝ վիրավորելով նրան գլխի հատվածում: Ինչպես հայտնի է դարձել, դրանից հետո նա տղամարդուն հրել է բազմոցի վրայից: Նա ընկել է, ինչի հետևանքով կոտրվել են նրա մի քանի կողոսկրերը:

Նշվում է, որ տղամարդը հոսպիտալացվել է, բայց 12 օր անց մահացել է թոքաբորբից: Ըստ առկա տեղեկատվության, Թաունսենդին արդեն մեղադրանք է առաջադրվել ոչ կանխամտածված սպանության համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ