fbpx
Քաղաքականություն

Պլանավորում ենք դեսպանություն բացել Ուրուգվայում և գլխավոր հյուպատոսություն՝ Թավրիզում. Միրզոյան

Այս պահին պլանավորում ենք դեսպանություն բացել Ուրուգվայում և գլխավոր հյուպատոսություն՝ Իրանի Թավրիզ քաղաքում: Այս մասին ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Գիտեք, որ մեր իրանցի գործընկերները Կապանում վերջերս բացեցին գլխավոր հյուպատոսություն: Վաղուց կա ձեռքբերված պայմանավորվածություն, որ մենք էլ Թավրիզում կբացենք»,- ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է Ուրուգվային, ապա նախորդ տարի այդ երկրի ԱԳ նախարարի հայաստանյան այցի ընթացքում է այս պայմանավորվածությունը ձեռք բերվել:

Նախատեսվում է դիվանագիտական գրասենյակներ բացել նաև Կիպրոսում և Սերբիայում:

«ՌԴ Վլադիկավկազ քաղաքում ևս հյուպատոսական գրասենյակ կբացենք: Աշխարհագրությունից կարող եք ենթադրել, որ Վերին Լարսի հետ կապված խնդիրները քիչ դեր չունեն մեր որոշման մեջ»,- ասաց Միրզոյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ