Սասնա ծռեր կուսակցության համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Արարատ Խանդոյանը, որը Արայիկ Խանդոյանի եղբայրն է, ինքնաբացարկ է հայտնել, aysor.am-ը տեղեկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
Ավելի վաղ aysor.am-ը տեղեկացրել էր, որ Արարատ Խանդոյանը ռեյտինգային ընտրակարգով նույն կուսակցությունից առաջադրվել էր նաև Արագածոտնի մարզն ընդգրկող թիվ 7 ընտրատարածքում: