fbpx
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանին դետկեմբերի 9-ի գիշերը սպասվում է մեծ անակնկալ. Աշոտյան

Հայաստանին պարտադրվել է սև ու սպիտակ իրականություն, այսօր ՀՀԿ նախընտրական ծրագիրը ներկայցնելիս ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Հայտնում է aysor.am-ը:

«Ամեն ինչ կամ լավ է, կամ վատ, ինչ-որ երեկ էր, սև է, ինչ-որ այսօր՝ սպիտակ», – ասաց նա:

Արմեն Աշոտյանը շեշտեց` Հայաստանը եռագույն է, սև ու սպիտակ չէ:

Նրա խոսքով՝ այն հայտարարությունները, թե իբր ՀՀԿ-ն 0 ձայն է հավաքելու, անարգանք է քաղաքացիների հանդեպ:

«Սա անարգանք է ՀՀ քաղաքացիների հանդեպ, ակնհայտ է, որ մենք 0 ձայն չենք ստանալու, մենք ստանալու ենք հազարավոր ձայներ», –  ասաց նա:

ՀՀԿ փոխնախագահը շեշտեց` Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին դեկտեմբերի 9-ի գիշերը սպասվում է մեծ անակնկալ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ