ԱԺ մարտի 6-ին կայացած նիստում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը քաղաքական ուժերին հրավիրեց ընտրական բարեփոխումների մշակման փուլ սկսելու:
«Ուզում եմ հայտարարել, որ մենք չունենք սահմանադրական սահմանափակումներ և խոչընդոտներ, բայց եթե միավորվենք, կարող ենք ավելի արմատական փոփոխություններ մշակել և իրականացնել», – ԱԺ ամբիոնից ասաց Արարատ Միրզոյանը և իր խոսքում նաև անդրադարձավ ընտրությունների կարևորությանը, իր ելույթը վերնագրելով «Օդի և ընտրությունների մասին», այնուհետև բացատրեց կապն օդի և ընտրությունների միջև:
«Օդի մասին, որովհետև մեր առօրյայում արթնանալիս, քնած ժամանակ, չենք նկատում, որ շնչում ենք, չենք կարևորում թթվածնի առկայությունը անընդհատ, բայց դա, ինչպես նաև այլ երևույթների՝ ջրի, սնունդի, մյուսի հետ միասին, հանգուցային, առանցքային բաներից է, որ մեր օրգանիզմին կենսագործունեության համար հնարավորություն է տալիս: Ինչու՞ է զուգահեռ ընտրությունների հետ, որովհետև ընտրություններն են այն հիմքը, այն հիմնական պայմանը, որով ժողովրդավարություն կոչված համակարգը, մեխանիզմը, այդ ատամնանիվների ամբողջությունը կարող է գոյություն ունենալ», – բացատրեց Արարատ Միրզոյանը:
Աղբյուրը՝ shantnews.am