Արքաներին նույնպես տապալում են.Նաչո

Միացեք մեզ՝
7040332_gallery

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչոն մեկնաբանել է «Այաքսից» կրած պարտությունը (1:4), որը մադրիդյան ակումբին դուրս թողեց Չեմպիոնների լիգայից.

«Թևաթափ ենք եղել: Սովոր չենք նման իրավիճակի՝ մրցաշրջանի կեսն է, իսկ մենք այլևս չենք կարողանում պայքարել տիտղոսների համար: Լա Լիգան անհնարին պատմություն է, դուրս ենք մնացել Գավաթից ու Չեմպիոնների լիգայից:

Մեզանից ոչ ոք չխաղաց այնպես, ինչպես ցանկանում էինք: Չէինք պատրաստվում ամեն տարի հաղթել Չեմպիոնների լիգայում: Արքաներին նույնպես տապալում են: Ինչ-որ մի օր սա պետք է տեղի ունենար»,- ասել է Նաչոն:

Հաղորդում է armsport.am-ը։

Ամենաթարմ