fbpx
Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու իմաստ չի տեսնում

Ազգային ժողովի «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները կոալիցիոն հուշագիր չեն ստորագրի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունվարի 10-ին 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:

Հարցին, թե արդյոք ճիշտ է տեղեկությունը, որ «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները կոալիցիոն հուշագիր կստորագրեն ու ԲՀԿ-ն որոշ նախարարների և մարզպետների պորտֆելներ կունենա կառավարությունում, Միրզոյանը պատասխանեց. «Ոչ»:

Արարատ Միրզոյանը նաև նշեց, որ հաշվի առնելով «Իմ քայլը» խմբակցության մեծամասնություն լինելը` այդպիսի հուշագիր ստորագրելու իմաստ չկա:

«Ես իմաստ չեմ տեսնում»,- ասաց Միրզոյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ