Արարատ Միրզոյանը հանդիպել է Բոստոնի հայ համայնքի հետ

Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած աշխատանքային այցի շրջանակում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Բոստոնում հանդիպել է տեղի հայ համայնքի հետ:

Ունեցած ելույթից հետո խորհրդարանի նախագահը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող բազմաթիվ հարցերին:

Այցի շրջանակում Արարատ Միրզոյանն այցելել է «Հայրենիք» կենտրոն, ծանոթացել արխիվային նյութերին:

Ազգային ժողովի նախագահը ծաղիկներ է խոնարհել Բոստոնի Հայոց մեծ եղեռնին նվիրված հուշակոթողին:

Ամենաթարմ