fbpx
Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը՝ Քոչարյան-Հովհաննիսյան հեռակա բանավեճի մասին

Լավ կլինի, օրինակ, Արփինե Հովհաննիսյանը կարճ պարզաբանում տա այն մասին, թե ինչու էթիկայի հանձնաժողով չի ստեղծվել, երբ ոչ կոռեկտ, տգեղ, անձնական վիրավորանքներով լի ձևակերպումներ են եղել իրենց ժամանակ՝ տարբեր պատգամավորների կողմից։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի հայտնի արտահայտության վերաբերյալ Արփինե Հովհաննիսյանի հայտարարությանը:

Իսկ, ընդհանուր առմամբ, նրա համոզմամբ, վերջին ամիսներին բանավեճերում, անկախ որ կողմից է, ոչ վայելուչ ձևակերպումներ են հնչում, ինչն անցանկալի է:

«Կոչ եմ անում բոլորին պահպանել կոռեկտության սահմանները: Իմ կարծիքով՝ Արփինե Հովհաննիսյանի կողմից, կարծեմ Արդարադատության նախարարին անուղեղ անվանելը և այլն, հիմք չեն տալիս մի ուրիշ մարդու, կամ հենց թիրախ հանդիսացողին նույն բառապաշարով հակադարձել»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ