Արարատցեմենտում դժբախտ պատահարի հետևանքով աշխատակիցը մահացել է

Ամենադիտվածներ

Լեհաստանը ժամկետ է նշել ռուսական գազից լիովին հրաժարվելու համար

ՀՀ ԱԻՆ-ը հայտնել է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 11։26-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի արտադրամասի 4-րդ ֆաբրիկայում աշխատակիցն արգելափակվել է հաստոցի (հումք տեղափոխող) գլանակի արանքում և մահացել․ դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ժ․Թ․-ն (ծնված 1956 թ․) աշխատանքներ իրականացնելիս ընկել է էլևատորի մեջ:

Փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ