fbpx
Սպորտ

Արարատի երկրպագուներն աջակցում են Խաշմանյանին

Հայկական ֆուտբոլային հանրության շրջանում օրերս լայն քննարկումների թեմա է դարձել լեգեոներների լիմիտի անհրաժեշտության հարցը:

«Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հայտնած տեսակետին կոպիտ արձագանքեցին Հայաստանի հավաքականի ներկա ու նախկին մի շարք ֆուտբոլիստներ: Էդգար Մալաքյանի, Գոռ Մալաքյանի, Էդգար Մանուչարյանի ֆեյսբուքյան գրառումներից հետո Աբրահամ Խաշմանյանը պաշտոնական հայտարարություն էր տարածել ակումբի մամուլի ծառայության միջոցով:

«Արարատի» երկրպագուներն իրենց աջակցությունն են հայտնել թիմի գլխավոր մարզչին՝ նշելով, որ կիսում են Խաշմանյանի տեսակետը:
«Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի երկրպագուներն իրենց մտահոգությունն են հայտնում նախօրեին ակումբի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի՝ վերջին շրջանում լայնորեն քննարկվող Հայաստանի առաջնությունում հանդես եկող լեգեոներների թվի սահմանափակման վերաբերյալ արտահայտած տեսակետներին ի պատասխան հնչեցված արտահայտություններին, դրանք համարելով անընդունելի։

Միաժամանակ հայտնում ենք, որ ամբողջովին կիսում ենք նշված հարցով պարոն Խաշմանյանի տեսակետը՝ «Քննարկումների մեջ պետք է լինեն ակումբները՝ գլխավոր մարզիչներով և նախագահներով՝ ֆեդերացիայի հովանու տակ»», – ասված է երկրպագուների տարածած հայտարարության մեջ:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ