Արարատի մարզում ցեցի դեմ պայքարի միջոցառումների պիլոտային ծրագիր կիրականացվի

Հրապարակող՝

Արարատի մարզում ցեցի դեմ պայքարի միջոցառումների պիլոտային ծրագիր կիրականացվի

Ամենադիտվածներ

Առաջիկայում Արարատի մարզի լոլիկի մեծածավալ արտադրությամբ զբաղվող Ոսկետափ համայնքում կիրականացվի ցեց վնասատուի դեմ պայքարի միջոցառումների պիլոտային ծրագիր:

Համապատասխան որոշումն արդեն ընդունվել է կառավարության կողմից:

Ծրագիրն իրականացվում է «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի միջոցով: Ծրագրի իրականացման նպատակով 11,102.88 հազ. ՀՀ դրամ, առաջին կիսամյակում 4639 (Այլ ընթացիկ դրամաշնորհներ) տնտեսագիտական դասակարգման հոդվածով դրամաշնորհային պայմանագրով կհատկացվի «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին:

Ծրագրի նպատակն է.

1) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի լոլիկի մեծածավալ արտադրությամբ զբաղվող Ոսկետափ համայնքում, 10 հեկտար տարածքի վրա, իրականացնել ցեցի դեմ պայքարի համալիր (ագրոտեխնիկական, մեխանիկական, կենսաբանական և քիմիական) միջոցառումների կիրառման նոր առաջարկների փորձարկման և դրանց արդյունավետության գնահատումը.

2) ցեցի դեմ պայքարի միջոցառումների կատարման ժամկետների որոշումը և այդ մասին հողօգտագործողներին օպերատիվ տեղեկատվության ապահովումը, առավել արդյունավետ պեստիցիդների տեսակների ու օգտագործման չափաքանակների վերաբերյալ խորհրդատվություն տրամադրումը.

3) ցեցի կենսակերպի, տարածվածության և վնասակարության վերաբերյալ հողօգտագործողների իրազեկվածության բարձրացումը:

Ծրագրի իրականացման և փորձադաշտը տնօրինող հողօգտագործողի կողմից ագրոտեխնիկական համալիր միջոցառումների կատարման արդյունքում ակնկալվում է ցեցի հասցված վնասից փորձադաշտում բերքի կորուստների կանխում առնվազն 70 %-ով:

Այս մասին տեղեկանում ենք Արարատի մարզպետարանի պաշտոնական կայքից։

Ամենաթարմ