fbpx
Հասարակություն

Արարատում կենսական նշանակության ճանապարհ է վերականգնվում

Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում Արարատի մարզում վերականգնվում է ընդհանուր 10 կմ երկարությամբ 5 ճանապարհ՝ Արտաշատ-Վերին Արտաշատ-Նորաշեն (1.4 կմ)‚ Տ-2-33-Դեղձուտ (1.36 կմ)‚ Տ-2-30-Վերին Արտաշատ-Հնաբերդ-Գետազատ (2.7 կմ)‚ Տ-2-30-Նորաշեն-Դվին-Հ-9 (2.7 կմ)‚ Տ-2-38-Այգեզարդ (2.1 կմ)։ Այս ճանապարհները գյուղական համայնքները միացնում են հանրապետական և միջպետական ճանապարհներին՝ հեշտացնելով շուկաների և այլ հիմնական ծառայությունների հասանելիությունը մարզերի բնակչության համար։

Տ-2-30-Նորաշեն-Դվին-Հ9 ճանապարհահատվածին էլ սկսվել են ասֆալտապատման աշխատանքները։ Այստեղ կատարվում են նաև կամրջի ամրացման աշխատանքներ։ Շինարարները նշում են‚ որ կամուրջն ամբողջովին քայքայված վիճակում էր։ Աշխատանքների ընթացքում մաքրվել է ջրանցքի հունը‚ որտեղից մոտ 120 մեքենա աղբ է տեղափոխվել։ Շինարարները հուսով են‚ որ մաքրելուց հետո հարակից գյուղերի բնակիչներն այդ վայրն այլևս որպես աղբավայր չեն ծառայեցնի։

Տ-2-30-Վերին Արտաշատ-Հնաբերդ-Գետազատ 2.7 կմ երկարությամբ ճանապարհին հողային վերջին մշակում է կատարվում‚ մեկնարկել են ենթահիմքի տեղադրման աշխատանքները։ Կապալառու կազմակերպության ներկայացուցիչը նկատում է‚ որ առաջացել էին բնակիչների մուտքերի հետ կապված որոշ խնդիրներ‚ որոնք բնակիչների հետ համագործակցությամբ լուծվել են։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԵՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ