Ի դեպ․ Առասպելների հրաշքները ոչ միայն հաճույք են պատճառում, այլ երբեմն նաև հաճելի վախեր են ներշնչում

Ամենադիտվածներ

Մնացականյանը մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին
Հայ հանրության կողմից վախերով պայմանավորված տարբեր առասպելներին հավատալու մասին Նարեկ Ներսիսյանն այսօր հետևյալ գրառումն է կատարել ֆեյսբուքյան էջում․
Հին աշխարհի մեծագույն մտավորականներից Ստրաբոնը՝ հունա-հռոմեական պատմիչ, աշխարհագրագետ և փիլիսոփա, մարդ էր, որ քարտեզների վրա ոչ միայն երկրներ էր գծում, այլ նաև մարդկային բնավորություններ էր չափում։ Նա լավ գիտեր, թե որքան հեշտ է մարդուն առաջնորդել ոչ թե բանականությամբ, այլ զարմանալի պատմություններով, և այդ մասին խոսում էր հեգնական ճշգրտությամբ։
Նրա խոսքում կա մի ասույթ․ «Ամեն անգետ ու անկիրթ մարդ ինչ-որ չափով երեխա է, և ինչպես բոլոր երեխաները, սրտանց սիրահարվում է առասպելներին»։ Բայց այսօրվանից նայելիս կարելի է պատկերացնել, թե ինչպես էր նա թեթև ժպիտով ավելացնում, որ կիսակրթված մարդը հաճախ ավելի վտանգավոր է, քան պարզապես անգետը, նրա բանականությունը դեռ թերի է, իսկ մանկությունից եկած առասպելապաշտ սովորությունը՝ ամբողջությամբ պահպանված։
Այսօր էլ, կամաց-կամաց Ստրաբոնը, հեգնական ակնարկներով, կհասկացվեր առ այն, որ առասպելների հրաշքները ոչ միայն հաճույք են պատճառում, այլ երբեմն նաև հաճելի վախեր են ներշնչում, ու այդ պատմությունները կարելի է նույն հաջողությամբ մատուցել թե՛ փոքրերին, թե՛ մեծահասակներին։

Ամենաթարմ