Առողջապահություն

Առավոտյան գոլ ջուր խմելու օգտակարությունը

Ներզատաբան Զուխրա Պավլովան խոսել է այն մասին, թե առավոտյան արթնանալուց անմիջապես հետո մի բաժակ գոլ ջուր խմելը ինչպես կարող է ազդել առողջական վիճակի բարելավման վրա։

Մասնագետը նշել է, որ ջրի ջերմաստիճանը պետք է լինի առնվազն 40°C, քանի որ սառը ջուրը կարող է սպազմներ է առաջացնել։

«Մեր շահերից է բխում լեղու անարգել շրջանառությունը, քանի որ այն նպաստում է աղիներում հորմոնների առաջացմանը։ Ընդ որում դրանց թվում են ոչ միայն մարսողությանը նպաստող նյութերը, այլև, օրինակ, էնդորֆինները՝ երջանկության հորմոնները», – հայտնել է բժիշկը։

Նրա խոսքով՝ ջուրը կարելի է խմել ոչ միայն ատավոտյան, այլև ամբողջ օրվա ընթացքում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ