fbpx
Կրթություն
20:15 21/11/2019

Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 21-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների գիտության և տեխնիկայի ոլորտի նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների 5-րդ խորհրդակցությանը:

Նոյեմբերի 22-ին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆինլանդիայի գիտության և մշակույթի նախարարի հրավերով կմեկնի Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ մասնակցելու ԵՄ խորհրդում Ֆինլանդիայի նախագահության շրջանակում կայանալիք Արևելյան գործընկերության կրթության հարցերով նախարարական հանդիպմանը:

Կրթության նախարարական հանդիպումը, որն անցկացվում է տարին մեկ անգամ, կազմակերպում են տվյալ ժամանակահատվածում նախագահող անդամ երկրները: Միջոցառմանը հրավիրված են Արևելյան գործընկերության, ԵՄ նախագահության եռյակի և այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ:

Այս տարի հանդիպումն անցկացվում է «Ապագա ուսուցում և դասավանդում» խորագրով՝ հստակ ուղղվածություն ունենալով ուսուցիչների որակի ապահովումը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ