fbpx
Աշխարհ

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածուն կողմ է մարիխուանայի ապաքրեականացմանը

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը կողմ է մարիխուանայի ապաքրեականացմանը: Այս մասին գրում է The New York Times-ը:

«Կարծում եմ`պետք է ապաքրեականացնել մարիխուանան»,- հայտնել է Բայդենը հեռուստաբանավեճի ժամանակ՝ հավելելով, որ այդ գործով բոլոր բանտարկյալները պետք է ազատ արձակվեն:

Միաժամանակ, Բայդենը կոչ է արել նաև ուսումնասիրել դրա ազդեցությունը մարդու վրա երկար գործածության դեպքում:

Միևնույն հեռուստաբանավեճի ընթացքում Բայդենը նաև հայտարարել էր, որ նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում Գլխավոր դատախազին հրահանգ չի տա հետաքննություն սկսել պետության ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփի դեմ:

Ատլանտայում ընթանում է Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածուների նախընտրական հեռուստաբանավեճի հինգերորդ փուլը: Սոցիոլոգների տվյալներով՝ դեմոկրատների կազմում առաջատարը Ջո Բայդենն է: Նրան հաջորդում է սենատոր Էլիզաբեթ Ուորենը։ Առաջատարների եռյակը եզրափակում է Բեռնի Սանդերսը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ