fbpx
Կրթություն

Արայիկ Հարությունյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիին և ԱԶԲ-ի ծրագրերի համակարգող Գոհար Մուսայելյանին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։

Ողջունելով հյուրերին՝ Արայիկ Հարությունյանը կարևորել է ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերը և հույս հայտնել, որ դրանք արդյունավետ շարունակություն կունենան։ Նա ասել է, որ հայկական կողմը հավատարիմ է սկսած ծրագրերն ավարտին հասցնելու հանձնառությանը՝ ընդգծելով դրանց արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը։

Պ. Սպանտիգատին շնորհավորել է նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ կծավալվի արդյունավետ փոխգործակցություն։ ԱԶԲ-ի ծրագրերի համակարգող Գոհար Մուսայելյանի խոսքերով, ԱԶԲ-ն պատրաստակամ է նաև աջակցել կրթական կառավարման ամբողջական համակարգի մշակման աշխատանքներին։ Նախարար Ա. Հարությունյանն ասել է, որ նախարարությունը հետաքրքրված է կրթական կառավարման արդյունավետ համակարգի ներդրմամբ, ինչը հնարավորություն կտա կրթական բարեփոխումներն առավել արագ ավարտին հասցնել:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ