Եթե ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանի նկատմամբ կատարած գործողություններում եղել է լիազորությունների գերազանցում, համապատասխան գնահատականներ կտրվեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
«Կարծում եմ՝ ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում գնահատելու համար ոստիկանության գործողությունները։ Երբ ոստիկանության գնահատականը լինի, այն ժամանակ ես նույնպես գնահատական կտամ։
Եթե այնտեղ եղել է լիազորությունների գերազանցում, համապատասխան գնահատականներ կտրվեն։ Ցանկացած մարմին իրավունք ունի քննարկելու իր աշխատակիցների պահվածքն ու գործողությունները այնպես, ինչպես ես՝ որպես ԿԳՄՍ ղեկավար կարող եմ գնահատական տալ իմ աշխատակիցների այս կամ այն գործողություններին»,-նշեց նա։
Արայիկ Հարությունյանն ասաց նաև, որ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնը շարունակում է մնալ թափուր։
