ՈՒԽ
Արայիկ Հարությունյանը՝ ԵՊՀ ՈՒԽ նախագահին բերման ենթարկելու վերաբերյալ
Եթե ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանի նկատմամբ կատարած գործողություններում եղել է լիազորությունների գերազանցում, համապատասխան գնահատականներ կտրվեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Բերման է ենթարկվել ԵՊՀ ՈՒԽ նախագահը (ՏԵՍԱՆՅՈՒԹ) «Կարծում եմ՝ ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում գնահատելու համար ոստիկանության գործողությունները։ Երբ ոստիկանության գնահատականը լինի, այն ժամանակ ես նույնպես գնահատական կտամ։ Եթե այնտեղ…
ԵՊՀ ուսխորհրդի նախագահին բերման ենթարկելու կապակցությամբ ծառայողական քննություն է նշանակվել
Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին ԵՊՀ-ից երեկ բերման ենթարկելու կապակցությամբ ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել։ Այս մասին, Tert.am-ի հարցին, թե ստուգվել են արդյոք ոստիկանության գործողությունները, ասաց լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։ «Ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվում է ծառայողական քննություն` ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանի բերման…
ԵՊՀ ռեկտորը հայտնել է՝ ինչու է բերման ենթարկվել ՈՒԽ նախագահը
Ոստիկանները ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանին խնդրել են գա, ցուցմունք տա, նա դիմադրել է, որից հետո ոստիկանները նրան բերման են ենթարկել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը։ Գեղամ Գևորգյանը անդրադարձավ նաև լուրերին, թե ինքը տեսանյութ է ցույց տվել, որից հետո Ափոյանին բերման են ենթարկել․ «Ես Դավիթ Ափոյանին տեսանյութ ցույց չեմ…
Բերման է ենթարկվել ԵՊՀ ՈՒԽ նախագահը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իշխանությունները ապօրինի բերման ենթարկեցին ԵՊՀ ՈՒԽ նախագահին․ այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների տնօրեն Վահագն Վարագյանը։ Tert.am-ի հետ զրույցում Վարագյանը նշեց, որ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանին քիչ առաջ ոստիկանության աշխատակիցները հենց աշխատասենյակից են ձերբակալել ու բերման ենթարկել: «Անցած շաբաթ իրավաբանության ֆակուլտետում հնչած կրակոցների դեպքով են տարել Դավիթ Ափոյանին»,- ասաց…
Ուսանողական խաղերն ավարտվեցին․ հայ մարզիկները նվաճեցին 2 մեդալ
Իտալիայի Նեապոլ քաղաքում ավարտվեցին 30-րդ Ուսանողական խաղերը: Մեր հավաքականը 57 երկրների պայքարում զբաղեցրեց 35-րդ հորիզոնականը: 35-րդ տեղը Հայաստանի հետ բաժանեցին Հյուսիսային Կորեան, Կիպրոսը, Նոր Զելանդիան և Էստոնիան: Հայ մարզիկները նվաճեցին 2 մեդալ՝ չեմպիոն դարձավ մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը, իսկ բրոնզե մեդալակիր դարձավ թաեքվոնդոյիստ Սերգեյ Վարդազարյանը (68 կգ): Հայաստանը Իտալիայում ներկայացրին 14 մարզիկներ՝ 7 մարզաձևում: Ընդհանուր առմամբ՝…
Ցատկերիցս ցանկացածը, եթե հաշվեին, ամենաքիչը արծաթե մեդալ կապահովեի․ Լևոն Աղասյան
Իտալական Նեապոլում ընթացող 30-րդ Ուսանողական խաղերում եռացատկորդ Լևոն Աղասյանը զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը՝ ցատկելով 15 մետր 73սմ: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Աղասյանը ամփոփեց մրցելույթները Ուսանողական խաղերում. «Իմ կարծիքով ելույթս վատն էր: Շատ կոպիտ սխալ թույլ տվեցի ու չկարողացա պայքարել մեդալի համար։ Նախնական 3 ցատկերից երկուսը ձախողեցի (խմբ. տրորել է կարմիր գիծը, որը չեղյալ է համարում արդյունքը):…
Ուսանողական խաղեր․ Լևոն Աղասյանը 10-րդ է
Նեապոլում շարունակվում են 30-րդ ուսանողական խաղերը: Հայաստանը ներկայացնող եռացատկորդ Լևոն Աղասյանը եզրափակչում ցատկել է 15,73 մետր և զբաղեցրել 10-րդ հորիզոնականը՝ 12 մասնակցների մեջ: Հիշեցնենք, որ Լևոնը որակավորման փուլը հաղթահարել էր 16մ 27սմ ցուցանիշով և գրավել էր 3-րդ տեղը: Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։
Ուսանողական խաղեր․ Հրաձիգներ Զավեն Իգիթյանն ու Էլմիրա Կարապետյանը 8-րդ են
Նեապոլում շարունակվող Ուսանողական 30-րդ խաղերում հրաձիգներ Զավեն Իգիթյանն ու Էլմիրա Կարապետյանը օդամղիչ ատրճանակի 10մ մրցաձևի խառը զույգերի պայքարում զբաղեցրել են 8-րդ տեղը: Մրցաձևի որակավորման փուլին մասնակցում էին 18 զույգեր: Իգիթյան/Կարապետյան զույգը խոցել էր 565 միավոր և 7-րդ տեղով դուրս էր եկել եզրափակիչ փուլ: Եզրափակչում նրանք ավելի վատ հանդես եկան՝ խոցելով 555 միավոր: Ի վերջո Իգիթյան/Կարապետյան…
Ուսանողական խաղեր. Թաեքվոնդոյիստ Սերգեյ Վարդազարյանը՝ բրոնզե մեդալակիր
Նեապոլում ընթացող 30-րդ համաշխարհային Ուսանողական խաղերում թաեքվոնդոյիստ Սերգեյ Վարդազարյանը (68 կգ) 2-րդ անգամ անընդմեջ դարձել է բրոնզե մեդալակիր: Վաղը՝ հուլիսի 10-ին, պայքարի դուրս կգա 74 կգ քաշային Սերգեյ Ավանեսովը։ Մեր հավաքականը Համաշխարհային Ուսանողական խաղերում կներկայացնի նաև 87 կգ քաշային Արսեն Գրիգորյանը: Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։
Ուսանողական խաղեր․ Լևոն Աղասյանը եզրափակչում է
Նեապոլում շարունակվում են համաշխարհային Ուսանողական 30-րդ խաղերը։ Եզրափակչի ուղեգիր է նվաճել 24-ամյա Լևոն Աղասյանը: Նա 30 եռացատկորդների պայքարում որակավորման փուլում գրանցել է 16մ 27սմ ցուցանիշ ու գրավել 4-րդ տեղը: Աղասյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր, որտեղ պայքարելու է 12 ուժեղագույնների հետ: Եզրափակիչը կկայանա հուլիսի 10-ին: Նշենք նաև, որ ջրացատկորդ Վլադիմիր Հարությունյանը զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը։ Այս…
Համաշխարհային ուսանողական խաղերում ոսկե մեդալ նվաճած հայ մարզիկը խոսել է հաղթանակի մասին
Նեապոլում ընթացող համաշխարհային ուսանողական խաղերում մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանն oղակների վարժության եզրափակչում գրանցեց 14․900 արդյունքը և զբաղեցրեց առաջին հորիզոնականը։ Նա այս Ունիվերսիադայում առաջին մեդալը նվաճեց Հայաստանի համար։ ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Արթուրը խոսել է հաղթանակի մասին․ «Չեմ կարող բառերով բացատրել հաղթանակս։ Շատ ուրախ եմ, որ այսպիսի արդյունք ցույց տվեցի։ Սա մարզիչներիս, ծնողներիս, ընկերներիս, հարազատներիս շնորհիվ էր,…
Թուրք մրցակցի հետ պայքարում հատուկ և շատ լուրջ էի տրամադրված. Արթուր Ավետիսյան
Այսօր արդեն տեղեկացրել էինք, որ մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել Իտալիայի Նեապոլ քաղաքում ընթացող համաշխարհային ուսանողական խաղերում։ Օղակներ վարժությունում ելույթի համար ստանալով 14․900 միավոր՝ Արթուր Ավետիսյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Ավետիսյանը կիսվել է առաջին տպավորություններով. «Տպավորություններս անբացատրելի են: Շատ գոհ եմ ցույց տվածս արդյունքից: Իսկապես երջանիկ եմ ու պարտական եմ այս արդյունքի համար…
Արթուր Ավետիսյանը չեմպիոն է դարձել օղակներ վարժությունում
Հայաստանն առաջին մեդալը նվաճեց 30-րդ Ունիվերսիադայում։ Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել Իտալիայի Նեապոլ քաղաքում ընթացող համաշխարհային ուսանողական խաղերում։ Այսօր ընթանում են սպորտային մարմնամարզության առանձին վարժությունների եզրափակիչները։ Հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Օղակներ վարժությունում ելույթի համար ստանալով 14․900 միավոր՝ Արթուր Ավետիսյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Ավետիսյանը գերազանցել է 2017 թվականի Ունիվերսիադայի և 2018 թվականի…
Ուսանողական խաղեր․ Էմմա Պողոսովան լքել է պայքարը
Իտալական Նեապոլում շարունակվող 30-րդ ամառային Ուսանողական խաղերում խոցասուսերակիր Էմմա Պողոսովան լքել է պայքարը։ Հայ սուսերամարտիկը խմբային փուլում տարել է 3 հաղթանակ, որից հետո դուրս է եկել հիմնական փուլ, որն օլիմպիական համակարգով է (խմբ․պարտվողը լքում է պայքարը)։ Պողոսովան ուժերը չափել է Հունգարիայի ուժեղագույն սուսերամարտիկ Վիվիեն Վարնայի հետ և պարտվել։ Հիշեցնենք, որ մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը օղակների որակավորման…












