Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել, որով հայտնել է, որ այսօր՝ մայիսի 2-ին, հանդիպում է ունեցել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։
«Քննարկել ենք պետականաշինությանը, ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:
Երկուստեք կարևորվել է համազգային հարցերի շուրջ քաղաքական դաշտում կայուն երկխոսության պահպանման եւ համախմբված գործելու անհրաժեշտությունը», – գրել է Բաբայանը։
https://www.facebook.com/dvtbabayan/posts/875863129600201