Կատալոնական «Բարսելոնայի» տնօրեն Ժոան Լապորտան խոսել է թիմի աստղ Լիոնել Մեսսիի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ։
«Մենք ուզում ենք, որ նա մնա, Լեոն էլ ուզում է մնալ։
Ամեն ինչ լավ է ընթանում, բայց ֆինանսական fair play-ի հետ կապված խնդիրներն ունենք։ Մենք երկու կողմի համար լավագույն լուծման փնտրտուքների մեջ ենք։
Կցանկանայի հնարավորություն ունենալ ասելու, որ Լեոն մնում է, բայց առայժմ չեմ կարող անել դա», – Լապորտայի խոսքերը փոխանցում է Sport.es-ը։
Հիշեցնենք, որ այսօրվանից՝ հուլիսի 1-ից, Մեսսին ստացել է ազատ գործակալի կարգավիճակ, քանի որ պայմանագիրն ակումբի հետ ավարտվել է։
