Արցախ

Արցախի ԱԳՆ-ը չի մեկնաբանել՝ ադրբեջանցու քաղաքացիություն խնդրելու մասին լուրը

Մենք չենք մեկնաբանում Ադրբեջանի քաղաքացու՝ Արցախ ԱԳՆ դիմելու և քաղաքացիություն խնդրելու մասին հարցը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, երբ փորձեցինք հավելյալ տեղեկություններ ճշտել ադրբեջանցու ով լինելու մասին։

Նա հրաժարվեց որևէ տեղեկություն հայտնել նշված անձի մասին։

Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից էլ մեզ փոխանցեցին, որ ոչ հերքում, ոչ էլ հաստատում են «Արցախպրես»-ի՝ երեկ տարածած տեղեկությունը։

Հիշեցնենք, որ նշված գործակալությունը, վկայակոչելով Արցախի Հանրապետության ԱԳՆ-ին մոտ կանգնած աղբյուրը, հայտնել էր, որ Ադրբեջանի քաղաքացի Ռաշադ Ալիզադեն դիմել է ԱՀ արտաքին գործերի նախարարություն՝ Արցախի Հանրապետության քաղաքացիություն ստանալու խնդրանքով: Գործակալության փոխանցմամբ, ընթացքի վերաբերյալ այլ տեղեկություններ հայտնի չեն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ