Արցախի ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 27-ին Արամ Գրիգորյանի նախագահությամբ տեղի ունեցած նիստի ընթացքում քննարկվել են «Պետական գույքի մասնավորեցման 2019-2020թթ-ի ծրագրի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը՝ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանի ներկայացմամբ ու ԱԺ պատգամավորներ Վարդգես Ուլուբաբյանի և Սերգեյ Հարությունյանի հեղինակած՝ «Ավելացված արժեքի հարկի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը:
Վերոնշյալ նախագծերի վերաբերյալ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, հանձնաժողովը քննարկել է նաև Լյուդմիլա Բարսեղյանի հեղինակած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը և տվել բացասական եզրակացություն:
Հաջորդիվ տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը:
Նիստին քննարկվել է արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի ներկայացրած՝ «Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը, որն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
Պետաիրավական հանձնաժողովի անդամներն այնուհետև լսել են Մարդու իրավունքների պաշտպանի 2018թ-ի գործունեության տարեկան հաղորդումը: