fbpx
Արցախ

Արցախի բանակը կրակ չի բացել․ հերքվել է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը

Արցախի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հերթական ապատեղեկատվությունը։

«Մարտի 9-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, թե իբր Արցախի ՊԲ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակել են ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչից հետո իրենք պատասխան կրակ են բացել։

Այս հայտարարությունը ոչ մի կապ չունի իրականության հետ. Արցախի ՊԲ-ոչ միայն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, այլև, ինչպես արդեն նշել ենք ավելի վաղ, մարտի 7-ին և 8-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ականանետերից, համապատասխանաբար՝ 2 և 3 անգամ, կրակել են Խրամորթ գյուղի ուղղությամբ», – ասվում է Արցախի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ