Արցախի Հանրապետության ԱՆ-ից տեղեկացնում են, որ այսօրվա դրությամբ Արցախի Հանրապետությունում սուր շնչառական վարակների և գրիպի առումով համաճարակային իրավիճակը լարված չէ: Հանրապետությունում շարունակվում է սուր շնչառական վարակների նկատմամբ ամենօրյա մշտադիտարկումը:
երեխաներ են: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նկատվում է հիվանդության 2 անգամ նվազում:
Վիրուսային գրիպի հարուցիչները տարբեր են` գրիպ A տեսակի «ենթատիպ H1N1 և ենթատիպ H3N2», գրիպ B և C տեսակներ: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության մասնագետների կողմից գրիպի վիրուսի հայտանաբերման նպատակով հիվանդներից վերցվել է նմուշներ և ուղարկվել ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ լաբորատոր հետազոտության: Արդյունքում 5 երեխայի մոտ հայտանաբերվել է գրիպ A տիպի H1N1 ենթատիպ:
Նշվածներից 3 ամբուլատոր հիվանդները ստանում են համապատասխան բուժում, իսկ 2 հոսպիտալացված երեխաները առողջացման փուլում են և մի քանի օրից դուրս կգրվեն:
Նախարարության մասնագետների կողմից իրականացվում է շարունակական հսկողություն հակահամաճարակային միջոցառումների կատարման վերաբերյալ: ԱՀ ԱՆ «Արևիկ»մանկական բուժմիավորումում մանկապարտեզների ու դպրոցների բուժքույրերի համար կազմակերպվել են սեմինարներ:
Մանկական նախադպրոցական հաստատություններում և դպրոցներում շնչառական վարակներով հիվանդ երեխաների նկատմամբ իրականացվում է հսկողությունը՝ «համաճարակաբանական ֆիլտրը»:
Հանրապետության բոլոր բուժհիմնարկներն ապահովված են հակավիրուսային դեղամիջոցներով և ախտահանիչ նյութերով, պահպանվում է հակահամաճարակային ռեժիմը: Բուժհիմնարկներում առկա է գրիպի դեմ պատվաստանյութ: Գրիպի կանխարգելման նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը դիմել բուժհիմնարկ գրիպի դեմ պատվաստվելու:
