fbpx
Արցախ

Արցախի նախագահը պարգևատրել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի դասախոսին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 1-ին ընդունել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի դասախոս Արտյուշա Հարությունյանին՝ նրա 70-ամյակի առթիվ, հայտնում են Արցախի նախագահի պաշտոնական կայքից։

Նշվում է, որ երկրի ղեկավարը շնորհավորել է Արտյուշա Հարությունյանին հոբելյանի կապակցությամբ և տնտեսության բնագավառում երկարամյա արդյունավետ աշխատանքի համար պարգևատրել նրան «Վաչագան Բարեպաշտ» մեդալով։

Ըստ աղբյուրի՝ նախագահը բարձր է գնահատել Արտյուշա Հարությունյանի նշանակալի ավանդը հանրապետության գյուղատնտեսության ոլորտի զարգացման գործում և հույս հայտնել, որ նա դեռ երկար տարիներ կշարունակի փոխանցել իր գիտելիքներն ու փորձը երիտասարդ սերնդին:

Արտյուշա Հարությունյանը շնորհակալություն է հայտնել հանրապետության նախագահին՝ իրեն պետական բարձր պարգևի արժանացնելու համար՝ նշելով, որ դա միաժամանակ և՛ հպարտություն է ներշնչում, և՛ պարտավորության զգացում: Նա իր խոսքում անդրադարձել է նաև Նախագահի 2020-2025 թվականների ծրագրին՝ ընդգծելով, որ այն հաջողությամբ իրագործելու դեպքում տնտեսության մեջ էական զարգացումներ կլինեն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ