Արցախի նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել:
Ըստ հրամանգրի՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ, գնդապետ Դավիթ Մանուկյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքէջից:

