ԱՄՆ-ը դեռևս չի հստակեցրել Արցախին տրամադրելիք օգնության չափը: Այս մասին Tert.am-ին հայտնել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից՝ անդրադառնալով այն լուրերին, որ օգնությունը կրճատվել է:
«2001-ից ի վեր Միացյալ Նահանգները ավելի քան 17 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել HALO Trust կազմակերպության կողմից Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքների իրականացման համար:
Բյուջետային գործընթացի բնույթով պայմանավորված այս տարվա համար հատկացվող օգնության չափը դեռևս չի հստակեցվել: ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը հասնելուն ուղղված իր հանձնառությանը»,- ասել են դեսպանատնից: