fbpx
Առողջապահություն

Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 12 նոր դեպք․ ապաքինվել են ևս 5-ը

Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 12 նոր դեպք:

Վարակակիրներից 11-ը Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, նախկինում հաստատված օջախների շփման շրջանակից, մեկն էլ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի բնակիչ: Նրա մոտ հիվանդությունը բացահայտվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում:

Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդի շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:

Առողջացել է 5 քաղաքացի։

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 379 մարդու մոտ, որից 325-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 52, ընդհանուր մեկուսացված է 92 քաղաքացի:

Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 6-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 76 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 13 676 փորձանմուշի հետազոտություն:

https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/184870026487119?__cft__[0]=AZWP0x_ySi0F3ECMKTUIW10mMVtJFq-zjqAywqZhHzV63LYD6K7IGAtnVA9YoBite52KgFUJAs8kkUUO4xst57q8hwzvyv43W-bFyaojj9NaNMoV5Pj4wS-IZIg6jO6Nip9aMsg-xNJsx3YBLUG3cT5HB8yFbYvoxYsLPzkb2M2qvTgfO6XLCOSV67RbvbWjOIE&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ