fbpx
Առողջապահություն

Արցախում կորոնավիրուսի 17 նոր դեպք է գրանցվել

Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսի17 նոր դեպք:

Վարակակիրներից 9-ը Ստեփանակերտի, 3-ը Շուշիի, 1-ը Դաշուշենի, 2-ը Քարվաճառի, 1-ը Բրաջուրի բնակիչներ են, 1-ն էլ ՀՀ քաղաքացի:

Շահումյանի շրջանի 3 քաղաքացիների և ՀՀ քաղաքացու մոտ կորոնավիրուսը բացահայտվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վիրուսակիր մյուս քաղաքացիները նախկինում հաստատված օջախների կոնտակտավոր են՝ նախօրոք մեկուսացված:
Վարակի օջախները հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:

Առողջացել է 1 քաղաքացի:

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 421 մարդու մոտ, որից 338-ը հաղթահարել է հիվանդությունը:

Փաստացի բուժում է ստանում 81, ընդհանուր մեկուսացված է 104 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 202 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 14 245 փորձանմուշի հետազոտություն:

https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/186058736368248?__cft__[0]=AZWNM2vJcA5Q5ZI_B2Gp83veiUNUGobublaCeSvGH9FaatQWEv3vFtwEmEoEycMR3xShPD3Mm54OeNda1uZ6XCPcaQHWNlrXyKTN6sbfNcULcBQ84Oi6A-t-KDnwQg2us0WtfwmhwyLKIre9uOteVstnQkhz64In2DrE-T4h3MaZqxco9RFNrkLqyl3hk2GOqbE&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ