fbpx
Առողջապահություն

Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք

Ապրիլի 29-ին կատարվել է 52 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են, հայտնում են Արցախի առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 20 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 6457 քաղաքացու հետազոտություն, որից 783-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2667 դեպք: Կատարվել է 23 912 թեստավորում:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ