Արցախի առողջապահության նախարարության ՝հաղորդմամբ՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք:
Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են: Նրանցից երեքը նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր են, նախօրոք մեկուսացված, մյուսի մոտ էլ հիվանդությունը բացահայտվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում:
Առողջացել է 7 քաղաքացի:
Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 363 մարդու մոտ, որից 320-ը հաղթահարել է հիվանդությունը:
Փաստացի բուժում է ստանում 41, ընդհանուր մեկուսացված է 80 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 76 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 13 495 փորձանմուշի հետազոտություն:
https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/184320283208760?__cft__[0]=AZUdUgHiEnxj0Oi2E6aYzJbJ6QCG-IbGA69nm9c96RibOU_e6vv0gMkFJmYgHe2_oZFpsm-Xhcxp11SOzdhersJL5PQ7UtMg1vodUL0yDD3gi-Yj54lCNW-aJRkFlx5K1ZRA4tnyQtb9QxIRkC9myprGO7wb2iBJhYe3eJMSERxDOFmmWf0N2koT8FusNSorMBA&__tn__=%2CO%2CP-R