fbpx
Առողջապահություն

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք․ ապաքինվել են ևս 5-ը

Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք:

Նշվում է, որ 2 դեպք հայտնաբերվել է սահմանային անցակետում թեստավորման արդյունքում, 4-ը նախկինում հաստատված շրջանակից են, մեկն էլ նոր օջախից: Բոլոր նոր հաստատված դեպքերը Ստեփանակերտ քաղաքից են:

Արցախի ԱՆ-ից միևնույն ժամանակ հայտնում են, որ գրանցվել է առողջացման 5 դեպք:

Առայսօր կորոնավիրուս ախտորոշվել է 163 մարդու մոտ, որից 133-ը հաղթահարել է հիվանդությունը:

Փաստացի բուժում է ստանում 30, ընդհանուր մեկուսացված է 50 քաղաքացի: Օրվա ընթացքում կլինեն նոր մեկուսացումներ:

Նշվում է նաև, որ COVID-19 -ի ախտորոշմամբ երկու հիվանդի առողջական վիճակը ծանր է, չորսինն էլ՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 185 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր իրականացվել է 3504 փորձանմուշի հետազոտություն:

https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/163844791922976?__cft__[0]=AZWzEkoUJLWDvRLCnPQwRUSxFBsbi1QU22T4-uKBPFclRmwhpfhyMCFUisV_MXNF08ezWzBCCisN7djDt1bPXnevTR2wGHhWjaKNzqpPB-BEBxYXtM_3Kd3mjj3tsvNraZKMbiYSWPHStGcKuzNws1gPZPzhfylQ8g8lFWyiM2t6dw&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ