Արցախում կկազմակերպվեն լյարդաբանական օրեր

Հրապարակող՝

Հետախուզվողը վերադարձավ Հայաստան և տեղափոխվեց դատարան

Ամենադիտվածներ

ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ Հայկական Լյարդաբանական Ասոցիացիայի նախաձեռնությամբ Արցախում կազմակերպվելու են լյարդաբանական օրեր:

Սույն թվականի հունիսի 21-ին և 22-ին ժամը` 10:00-ից Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունքում կիրականացվի «Բաց դռների օր» միջոցառում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գլխավոր լյարդաբան, բժշկական գիտությունների թեկնածու, Հասմիկ Լևոնի Ղազինյանի և մի խումբ լյարդաբանների կողմից: Այդ ընթացքում կիրականացվեն բնակչության անվճար ընդունելություն, խորհրդատվություն, ինչպես նաև ազգաբնակչության սկրինինգ հետազոտություն վիրուսային հեպատիտ B-ի և C-ի նկատմամբ:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ, ինչպես նաև զանգահարել /047/ 95-17-99 կամ 33-03 կարճ հեռախոսահամարներով:

Ամենաթարմ