fbpx
Արցախ

Արցախը Հայաստան է և վերջ․ Արայիկ Հարությունյանի մամուլի ասուլիսը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Երեկ Արցախում կայացան նախագահական և խորհրդարանական ընտրությունները։

Նախագահի 14 թեկնածուներից 2-ը կմասնակցեն նախագահական ընտրությունների 2-րդ փուլին, քանի որ 14-ից ոչ մեկը չի հավաքել 50 տոկոսից ավելի ձայն։

2-րդ փուլ անցած թեկնածուներից Արայիկ Հարությունյանը, ով հավաքել է ձայների 49,26 տոկոսը (36076 քվե), այսօր մամուլի ասուլիս է տվել, որի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին։

Հարությունյանը ասուլիսի սկզբում նշել է, որ մինչև ընտրությունների 2-րդ փուլի անցկացումը քարոզչական հանդիպումներ չի իրականացնելու՝ կապած կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հետ։

Նա հարցերին մեկին պատասխանելու ընթացքում նշել է, որ «Արցախը Հայաստան է և վերջ» ու Արցախի իրենց ուժի և Հայաստանի իշխանությունների միջև Ղարաբաղի հարցի վերաբերյալ տարաձայնություն չկա։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

https://www.facebook.com/azatutyun/videos/516634305894055/

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ