Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, որ Արցախյան հակամարտության կարգավորումն իրենց արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է։
«Սա այն պատմությունն է, որտեղ Ռուսաստանը կարգավորման աջակցող դեր է խաղում, և դա անում է, ինչպես ինձ թվում է` առավելագույն պատասխանատվությամբ։ Ինչ-որ բան ստացվում է, ինչ-որ բան չի ստացվում։ Ցանկացած դեպքում Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար Ղարաբաղի իրավիճակի կարգավորումն առաջնահերթ թեմաներից մեկն է», – ասել է Զախարովան։
Նա նաև հայտարարել է, որ Մոսկվան հասկանում է՝ կարգավորման հարցում առաջնահերթ դերն անմիջականորեն կրում են Հայաստանը և Ադրբեջանը։