Մայիսի 15-ին՝ ժամը 9:00-ին, գործարկվել է Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հերթագրման առցանց համակարգը: Ժամը 18:00-ի տվյալներով առաջին դասարան հաճախելու իրավունք ունեցող շուրջ 13.000 երեխաներից գրանցվել է 8462-ը:
Նույն պահի դրությամբ համակարգում ընդգրկված 154 դպրոցից մինչև 20 ուսհաստատությունում է, որ լիցենզիայով սահմանված տեղերը լրացվել են: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Երևանի բոլոր վարչական շրջանների դպրոցներում առկա են թափուր տեղեր: ՀՀ կրթության և գիտության նախարարությունն առաջին դասարանցիների համար Երևանի պետական հանրակրթական դպրոցներին հատկացրել է լիցենզիայով սահմանված շուրջ 15.000 տեղ, որը շուրջ 2000-ով գերազանցում է ակնկալվող աշակերտների թիվը: Հայտագրման ընթացքում տվյալների մուտքագրման հետ կապված տեխնիկական խնդիր ունեցել է հերթագրվողների առավելագույնը 1 տոկոսը:
Նշենք նաև, որ հայտագրման համակարգը գործում է շուրջօրյա, և ծնողները կարող են ցանկացած պահի կատարել առցանց հերթագրում: