fbpx
Սպորտ

Կանցկացվի Տիգրան Պետրոսյանի ծննդյանը նվիրված առցանց մրցաշար

Հայաստանի շախմատի ֆեդերացիան հունիսի 17-ին, ժամը 13։00-ին lichess.org կայքում կազմակերպում է Տիգրան Պետրոսյանի ծննդյանը նվիրված առցանց մրցաշար, հայտնում են ֆեդերացիայի պաշտոնական կայքից։

Նշվում է, որ մրցաշարին կարող են մասնակցել մինչև 18 տարեկան շախմատիստները՝ անկախ վարկանիշից և մարզական կարգից։

Մրցաշարը կանցվացվի 3 րոպե + 1 վայրկյան ժամակարգով՝ 9 խաղափուլով։

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

Մրցաշարի հաղթողը կպարգևատրվի «Տիգրան Պետրոսյան»-ի անվան ոսկյա, իսկ 2-րդ և 3-րդ մրցանակակիրները՝ «Տիգրան Պետրոսյան»-ի անվան արծաթյա հուշամեդալներով։

Ոչ դրամային մրցանակներ կստանան 4-րդ և 5-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները։

Մրցաշարում սահմանված են նաև հատուկ մրցանակեր․

Լավագույն աղջիկ

Լավագույն վարկանիշ չունեցող

Լավագույն մինչև 12 տարեկան

Լավագույն մինչև 8 տարեկան

Հայտերը անհրաժեշտ է ուղարկել petrosiantigran1929@gmail.com էլ․ փոստին։

Հայտի մեջ պետք է նշել՝ անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարի, lichess կայքի մուտքանուն (login), հեռախոս, առկայության դեպքում վարկանիշ և մարզական կարգ։

Հայտը ներկայացնելուց 24 ժամվա ընթացքում պատասխան նամակով կստանաք գրանցման հաստատումը և lichess կայքում մրցաշարին միանալու ուղեցույցը։

Գրանցման վերջնաժամկետն է հունիսի 16-ը, ժամը 18։00։

Ուշ և ոչ լրիվ հայտերը չեն ընդունվի։

Հարցերի դեպքում զանգահարել՝ 043 44 84 73։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ