Արցախի գրավյալ տարածքներում մինչ օրս տարհանվել է 1678 աճյուն

Ամենադիտվածներ

Գաղտնալսման գործով որպես մեղադրյալ ներգրավված անձ չկա․ ՔԿ

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը ամփոփելով շաբաթը հայտնում է, որ 2021 թվականի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 515 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ նվազել են ինչպես զանգերի՝ այնպես էլ պատահարների թիվը:

«Ջերմաստիճանի նվազմամբ պայմանավորված անցած շաբաթվա ընթացքում Արցախի Հանրապետության տարածքում գրանցվել է հրդեհի 11 դեպք, որից 10-ը բռնկվել է չոր խոտածածկ տարածքներում, մեկ դեպք գրանցվել է Ստեփանակերտում՝բնակելի շինության ծխնելույզում:

Զենք զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման նպատակով սակրավորական խմբերն անցած շաբաթ ինժեներահետախուզական աշխատանքներ են իրականացրել հանրապետության բոլոր շրջաններում: Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է կասետային 3 հրթիռ: Սեպտեմբեր ամսվա ընթացքում մաքրվել է 4 հա տարածք:

Անացած շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 13, կենցաղային բնույթի՝ 15 պատահար: Փրկարարները կատարել են վերելակի 1, դռան՝ 2 բացում, առողջական խնդիր ունեցող 3 քաղաքացու տեղափոխում և ջրամատակարարում:

Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի կողմից շարունակվում են զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներ:

Զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1678 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են»,- ասվում է հաղորդագրության մեջ:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();