Վարչապետը հանդիպել է Արցախյան պատերազմի մասնակից կամավորական ջոկատների մի քանի տասնյակ ներկայացուցիչների հետ

[azat_google_news_follow]

Ամենադիտվածներ

[popular_posts number=”10″ show_views=”no” period=”7″ show_image=”no”]

Վարչապետը հանդիպել է Արցախյան պատերազմի մասնակից կամավորական ջոկատների մի քանի տասնյակ ներկայացուցիչների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախյան պատերազմի մասնակից կամավորական ջոկատների մի քանի տասնյակ ներկայացուցիչների հետ:

Ողջունելով կամավորականներին՝ վարչապետը նշել է.

«Հարգելի եղբայրներ, ուրախ եմ մեր այսօրվա հանդիպման համար: Մենք, ինչպես և պայմանավորվել էինք, այսօր հանդիպում ենք որպես կամավոր կամ զորահավաքի շրջանակում առաջնագիծ մեկնած խմբերի, ջոկատների ներկայացուցիչների հետ, ովքեր տարբեր ձևաչափերով հանդես են եկել կամ ցանկություն են հայտնել այսպիսի հանդիպում, քննարկում ունենալու: Ինձ համար շատ կարևոր է այսօրվա մեր խոսակցությունը, և ես համարում եմ, որ սա խոսակցություն է, որը պետք է շարունակվի, որովհետև մենք շատ բան ունենք միասին վերլուծելու, հասկանալու:

Իհարկե, ձեզնից առնվազն մի մասը նաև հրապարակային արդեն իսկ հանդես է եկել: Ցանկանում եմ ասել, որ եթե ոչ բոլոր, առնվազն մի շարք այդպիսի հրապարակումների բովանդակությանը ծանոթացել եմ: Կարծում եմ՝ այնտեղ շատ կարևոր հարցադրումներ և շեշտադրումներ կան արված, և այդ շեշտադրումների պատասխաններն ստանալը կարևոր է բոլորիս համար, հանրության համար, ապագայի համար, տեղի ունեցածը վերլուծելու համար: Եվ այսօր հույս ունեմ, որ այդպիսի խոսակցություն տեղի կունենա: Բայց այդ խոսակցությունը մենք ավելի շատ պիտի օգտագործենք՝ մեր ապագան կառուցելու և պլանավորելու համար: Կարծում եմ, որ այսօր էլ և ամեն դեպքում ապագայի մասին պիտի լինի մեր խոսակցությունը բոլոր դեպքերում, եթե նույնիսկ մենք խոսում ենք հեռավոր կամ ոչ հեռավոր անցյալի մասին: Որովհետև, ի վերջո, այդ խոսակցությունը կոնկրետ արդյունքով պսակելու և կոնկրետ հանգրվանի հանգեցնելու ամենակարևոր ցուցիչը և բանաձևն այն է, որ մենք բոլոր դեպքերում արձանագրենք, որ մեր խոսակցությունը պետք է լինի ապագայի մասին:

Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր ծառայության համար, որ դուք մատուցել եք հայրենիքին, Հայաստանի Հանրապետությանը: Ուզում եմ ասել, որ բարձր եմ գնահատում ձեր ծառայությունը, բարձր եմ գնահատում նաև ձեր քաղաքացիական դիրքորոշումները, և բարձր եմ գնահատում ճշմարտությունն ամեն ինչից վեր դասելու ձեր պատրաստակամությունը, որովհետև դա շատ կարևոր է: Մանավանդ այսպիսի իրավիճակներում երբեմն ճշմարտությունը շատ դառն է լինում, երբեմն ճշմարտությունը շատ վտանգավոր է լինում: Բայց ես կարծում եմ, որ բոլոր դեպքերում մենք պետք է ճշմարտության հետևից գնալու կամք ունենանք, վճռականություն ունենանք, բայց նաև, մյուս կողմից, այդ ճանապարհին լինենք հնարավորինս շրջահայաց, որպեսզի զուգահեռ մենք մեզ անդառնալի վնասներ չհասցնենք: Շնորհակալ եմ և հաճույքով կլսեմ ձեզ»:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ